Վաշինգտոնը համաձայնել է ընդունել 12 երկրների օգնությունը` միասնական ջանքերով մեքսիկական ծոցում նավթային պլատֆորմի վթարի հետեւանքները վերացնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ: Առայժմ հայտնի է միայն, որ երկրներից մեկը, ում օգնությունն ընդունել է ԱՄՆ-ը, դա Ճապոնիան է: Նշենք, որ նախկինում, ավելի քան 30 պետություն եւ միջազգային կազմակերպություններ էին ԱՄՆ-ին առաջարկել իրենց օգնությունը: Մեքսիկական ծոցում նավթային պլատֆորմի վթարը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 20-ին, ինչի հետեւանքով մահացել էր 11 աշխատակից: Նավթի արտահոսքը Մեքսիկական ծովածոց շարունակվում է արդեն 2 ամիս: