ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ կոչ է արել ԵԽ ԽՎ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերել նույն մոտեցումը, ինչ Կոսովոյի դեպքում էր: Նաեւ ասել է, թե միջազգային հանրությունը պետք է դադարեցնի երկակի ստանդարտների կիրառումը: «ԵԽ-ն պետք է ձեւակերպի հստակ խնդիր ոչ միայն Կոսովոյի համար, այլեւ ԼՂ-ի: Եվ այս փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի համար կարող է ծառայել որպես մոտավոր ճանապարհային քարտեզ»,- ասել է Փոստանջյանը` վկայակոչելով Կոսովոյի վերաբերյալ բանաձեւի նախագծի այն դրույթը, որտեղ նշված է, որ` «ԵԽ-ն պետք է ձգտի բարձրացնել Կոսովոյի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի նորմերի դաշտում գործող ստանդարտները, որպեսզի նրա բնակիչները կարողանան վայելել Եվրոպայի խորհրդի համար ընդունելի իրավունքների համապատասխան մակարդակը՝ անկախ Կոսովոյի կարգավիճակից»: