ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այլեւս չի գնում երկրպագելու «Զենիթ» ֆուտբոլային թիմին, քանի որ ապրում է Մոսկվայում: Այս մասին Դ. Մեդվեդեւն ասել է «Wall street journal» թերթին տված հարցազրույցում: «Թեեւ ես ավանդաբար երկրպագել եմ «Զենիթին», սակայն այժմ խիստ հազվադեպ եմ ֆուտբոլ նայելու գնում, որովհետեւ շատ զբաղված եմ: Բայց եթե հարմարվում է, այնուամենայնիվ, երբեմն ներկա եմ լինում հանդիպումներին: Երբեմն դրանք ինձ մեծագույն հաճույք են պարգեւում, երբեմն էլ խիստ հիասթափեցնում են: Ոչ վաղ անցյալում ներկա էի Սլովենիայի հետ հանդիպմանը, որտեղ Ռուսաստանի հավաքականին դուրս մղեցին Աշխարհի առաջնությունից: Կարող եմ ասել, որ տհաճ զգացողություններ կային, եւ նույնիսկ Սլովենիայի նախագահի հետ դրան հաջորդած խոսակցությունն իմ տրամադրությունը չբարձրացրեց: Ի՞նչ արած: Ամեն դեպքում, ես էի այնտեղ գնացել եւ այդ հանդիպումը նայել»,- ասել է նա: