Խմբագրական

19/06/2010

Այս թողարկմամբ «168 Ժամն» ավարտում է «Եվրոպական պատուհան» խորագրի ներքո հրապարակվող հավելվածների շարքը, որը պատրաստվել էր «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ եւ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ` «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի վերաբերյալ մեծ տեղեկատվական նախագծի շրջանակներում: Անցած 15 ամիսներին «Եվրոպական պատուհանի» էջերում մենք փորձել ենք ներկայացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, մասնավորապես` «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի ընթացքը, ձեռքբերումները, բացթողումները եւ հեռանկարները: «Եվրոպական պատուհանի» շրջանակներում ներկայացված թեմաները սպառված չեն, եւ մենք ուրախ կլինենք շարունակել այդ թեմաների շուրջ քննարկումներն ու բանավեճերը: