Նախորդ շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակահերթեր է արձակել տարբեր ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա: Ադրբեջանական ուժերը, բացի ինքնաձիգերից, նաեւ կիրառել են դիպուկահար հրացաններ: Հունիսի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկված բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան: