Վերջը` ԱԱԾ պե՞տ

11/06/2010

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, հնարավոր է` առաջիկայում ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվի Արզուման Հարությունյանը, ով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դարձել է ԱԱԾ պետի տեղակալ: Հիշեցնենք, որ մի շարք ԶԼՄ-ներում վաղուց է նշվել, որ Ս. Սարգսյանն Ա. Հարությունյանին ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելու մտադրություն ունի: Սակայն ՀՀ ԱԱԾ պետ նշանակելու հարցը, ըստ Հայաստանում ընդունված կարծիքի, իշխանությունները պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի հետ: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, այդ համաձայնությունն արդեն ստացվել է, եւ Ա.Հարությունյանին ԱԱԾ պետ նշանակելու գործը հեշտացել է: Ա.Հարությունյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Իսկ Ս. Սարգսյանի եւ Հարությունյանների ընտանիքի միջեւ կա նաեւ խնամիական կապ: