Իսրայելում «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ իսրայելցիների 78%-ը Թուրքիային դիտում է որպես թշնամի երկիր: Gal Hahadash հետազոտական կենտրոնի կողմից իրականացված հարցման մասնակիցների 92%-ը կարծում է, որ իսրայելական զինուժի միջամտությունը Գազա ուղեւորվող «Ազատության տորմիղին» շատ ճիշտ էր: Հարցվածների ընդամենը 5%-ն է դեմ արտահայտվել իսրայելական բանակի գործողություններին: