Հարցեր` Ոստիկանությանը

11/06/2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ անդրադառնալով Ոստիկանության հայտարարությանը, թե` «անհայտ մարդիկ փորձում են զբոսնել «Ազատության» հրապարակում»՝ ասել է. «Հարց է առաջանում, արդյո՞ք Երեւան քաղաքում իրավունք ունեն զբոսնել միայն հայտնի մարդիկ, կամ ընդհանրապես ՀՀ քաղաքացուց պահանջվում է զբոսնել բաց անձնագիրը դիմացը պահա՞ծ, լուսանկարով, գրանցումներով, կամ բանտից ազատվելու մասին վկայականո՞վ: Այստեղ ես չեմ տեսնում զբոսնել թույլ չտալու քաղաքական դրդապատճառը. եթե զբոսնելու ընթացքում իրավախախտում կատարեն, խառնվելը Ոստիկանության պարտքն է, բայց պարզել, թե ովքեր են զբոսնում զբոսայգում, կարծում եմ՝ նրանց պարտականությունների մեջ չի մտնում»: