Երեկ ԱԺ-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերաբերվում իր կուսակցի վարքագծին, որը հայհոյել եւ երեք մատի կոմբինացիա էր ցույց տվել օտարալեզու դպրոցների դեմ ակցիայի մասնակիցներին: Սահակյանը հայտարարել է, որ ինքը կողմնակից է հայհոյանքին հայհոյանքով պատասխանելուն: «Մի առիթով արդեն ասել եմ, որ ես կողմնակից եմ նաեւ քաղաքականության մեջ հայհոյանքին հայհոյանքով պատասխանելուն: Ուրիշ ճար չկա: Ես էլ եմ հայհոյել: Մոտեցա, լռեցրեցի, նայեցի բոլորի աչքերին եւ ասացի` համենայնդեպս, նկատում եմ, որ մի քանի հայի աչքեր տեսնում եմ: Դա էլ իմ գրական հայհոյանքն էր»,- ասել է Գ. Սահակյանը: