Նիստ են արել

11/06/2010

«Սարդարապատ» քաղաքացիական շարժման նախաձեռնած «Այլընտրանքային խորհրդարանի» սոցիալ-տնտեսական հանձնաժողովը երեկ ՄԻԺԻ գրասենյակում գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: «Առաջին հերթին փորձելու ենք ձեւավորել մի բեմահարթակ, որտեղ համապատասխան ոլորտի մասնագետները կկարողանան ներկայացնել իրենց ասելիքը»,- ասել է Սէֆիլյանը` ավելացնելով, որ իրենց հաջորդ քայլը պետք է լինի նախաձեռնության մեջ երիտասարդներին, Սփյուռքի մտահոգ ներկայացուցիչներին ներգրավելը: Իսկ որպես 5-րդ նպատակ, ինչպես հայտարարել է Սէֆիլյանը, պետք է ստեղծվի «կադրերի բանակ»: