Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի համար անցանկալի անձինք են դարձել նաեւ ֆրանսիացի այն խորհրդարանականները, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում: Այդպիսով` Ադրբեջանի ԱԳՆ-ն նրանց եւս ներառել է իր «սեւ ցուցակում»: «Մենք հաստատող տեղեկատվություն ենք ստացել, որ ֆրանսիացի խորհրդարանականներ Ռիշար Մալյեն, Առլետ Գորսկոստը, Պասկալ Քրոզոնը, Միշել Դիֆենբակերը, Ռին Ռուկը, Ժան-Պիեռ Դելանուան եւ Ֆրանսուա Ռոշբլուանը այցելել են Ղարաբաղ: Մենք նրանց ընդգրկել ենք այն անձանց ցուցակի մեջ, ում այցելությունը Ադրբեջան ցանկալի չէ, եւ նրանք համարվում են անցանկալի անձինք»,- երեկ ասել է Պոլուխովը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ ցուցակում ընդգրկել էր Ռուսաստանի Պետդումայի 5 պատգամավորների, ովքեր դիտարկում էին իրականացրել այս տարվա մայիսին ԼՂՀ ԱԺ ընտրությունների ժամանակ: