«Կորրեսպոնդենտ» ամսագրի «Ոսկե հարյուրյակի» թոփ տասնյակում 2010թ.-ի Ուկրաինայի ամենահարուստ մարդ, երրորդ տարին անընդմեջ, դարձել է Տարածաշրջանների կուսակցության ազգային պատգամավոր, գործարար Ռինաթ Ահմեդովը: Նա ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ ԱՊՀ-ի ամենահարուստ մարդն է: Ամսագրի տվյալներով` նրա ունեցվածքը կազմում է 17,8 մլրդ դոլար: Ուկրաինայում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են գործարարներ Իգոր Կոլոմոյսկին (6,5 մլրդ դոլար) եւ Գենադի Բոգոլյուբովը (6,3 մլրդ դոլար): Չորրորդ տեղում Վիկտոր Պինչուկն է (3,1 մլրդ դոլար), հինգերորդում` Կոնստանտին Ժեւագոն (2,4 մլրդ դոլար): Ցուցակում հայտնվածների ակտիվների ընդհանուր չափը կազմել է 66,5 մլրդ դոլար: