Նախօրեին, ժամը 21:15-ին Երեւանի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակիչ, 58-ամյա Ա.Աբգարյանը ինքնասպան է եղել: Նա կախվել է շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 21:58-ին փրկարարների ուժերով Ա. Աբգարյանի դին իջեցվել է եւ հանձնվել Ոստիկանության աշխատակիցներին: