Կեղծ ընդդիմության ժամանակն է

10/06/2010

«Սարդարապատ» քաղաքացիական շարժման անդամ Հայկ Բալանյանը երեկ հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի հայտնվի հերթական կեղծ ընդդիմությունը: «Դատելով մեր տխրահռչակ հայկական, ավանդական փորձից՝ յուրաքանչյուր ընտրություններից 1-2 տարի առաջ ստեղծվում է ինչ-որ մի կեղծ ընդդիմադիր շարժում, որը պետք է բուն ընդդիմությունից ձայներ խլի: Մենք տեսել ենք այդպիսի շարժումներ` Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան եւ մյուսներ, որոնք նախընտրական շրջանում շատ լավ «քլնգելով» իշխանություններին, իքս պահին շուռ են գալիս եւ պաշտպանում են իշխանությանը: Իմ կարծիքով, արդեն ժամանակն է, որ ստեղծվի եւս մեկ նման պրոյեկտ»,- ասել է նա:

Հարցին, թե ՀՅԴ-ն կեղծ ընդդիմությո՞ւն է, Բալանյանը պատասխանել է. «ՀՅԴ-ն ոչ թե կեղծ ընդդիմություն է, այլ կեղծ կուսակցություն»: