Մեր տեղեկություններով, Երեւանի պետական համալսարանի հաջորդ ռեկտորի պաշտոնում պետք է ընտրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2006թ. մայիսին, եւ ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա մայիսին: Ասում են, թե ներկայումս մասնագետների մի խումբ գրում է Լ. Սարգսյանի դոկտորական ատենախոսությունը: Այն լինելու է տոմարագիտության թեմայով: