Տվյալների բազա

10/06/2010

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեւավորում է ուսուցանողների տվյալների բազա, որը կօգտագործվի նախարարության կողմից աշխատակիցների մասնագիտական աճի խթանմանն ուղղված ուսուցողական ծրագրերի ընթացքում:

Թեմատիկ հնարավոր ուղղություններն են.

– իրավաբանության արդի խնդիրներ,
– տնտեսագիտության արդի խնդիրներ,
– անձնակազմի կառավարում,
– անձի կարողությունների զարգացում,
– հաղորդակցություն,
– բանակցությունների հմտություններ եւ այլն:

Բոլոր գործող պրոֆեսիոնալները, դասախոսները, ուսուցանողները, ինչպես նաեւ կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են վերոնշյալ թեմաների դասավանդմամբ, կարող են ուղարկել իրենց համառոտ ինքնակենսագրությունը (CV) կամ կազմակերպությունների դեպքում` գործունեության ուղղությունների եւ դասընթացների տրամադրման ոլորտում ունեցած փորձառության նկարագրությունը, ծառայությունների դիմաց ակնկալվող վճարների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը, մատուցվելիք թեմաների ցանկն իրենց սեղմագրերով, ինչպես նաեւ` կիրառվող մեթոդաբանության նկարագրությունը Տիգրան Գրիգորյանին tggrigoryan@ mineconomy. am Էլեկտրոնային հասցեով: Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` (010) 56 62 87 (ներքին` 171) հեռախոսահամարով: Տվյալների ներկայացման վերջնաժամկետը` 01 հուլիսի 2010թ.:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն