Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից եւ մեկ այլ հրամանագրով նշանակվել ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Հայկ Հարությունյանը նշանակվեց Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնում: Լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՊՊԾ պետի պաշտոնում նշանակվելու է Ս. Սարգսյանի անվտանգության ծառայության ղեկավար Վաչիկ Ղազարյանը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ այս նշանակումները կապվում էին ներիշխանական խմորումների, այդ թվում` Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան հակասությունների հետ: