Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,85,0000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 377 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 377 դրամ: Առեւտրային բանկերում եւ արտարժույթի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարը երեկ գնվում էր միջինը 375 դրամով, վաճառվում՝ 378-380 դրամով։ Եվրոյի առքի գինը 445 դրամ էր, վաճառքինը՝ 461, իսկ ռուսական ռուբլին գնվում էր 11.65 դրամով, վաճառվում 12.2 դրամով։ Ավելացնենք, որ մայիսի 31-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,009,662 ԱՄՆ դոլար՝ 377.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 70,645,547 ԱՄՆ դոլար՝ 378.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,060,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 376.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 377.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարքներ չեն իրականացվել: Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 12.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 37.7 մլն ԱՄՆ դոլար: