Ինքնասպանություն

04/06/2010

Երեկ ժամը 16:00-ին Ոստիկանությունում ահազանգ են ստացել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոց 5 շենքի 6-րդ հարկի իրենց բնակարանից իրեն ներքեւ է նետել 1993թ. ծնված Գ. Մարտիրոսյանը: Լուրերը, թե ինքնասպանության պատճառը միասնական քննությունից անբավարար գնահատական ստանալն է, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Արմեն Մալխասյանը panorama-ի թղթակցի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է. «Կատարվում է նախաքննություն, որն էլ կպարզի ինքնասպանության հանգամանքները»: