Անկողնում` ռուսերեն

02/06/2010

Երգահան Ռուբեն Հախվերդյանը դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը, քանի որ, ըստ նրա` առանց այն էլ հայ ազգը ամբողջ կյանքում զբաղված է «ռուսաքծնանքով»: «Մենք պետք է առաջին հերթին մեր լեզուն պահպանենք, որը մեր մաշկն է: Հայրենիքը լանդշաֆտն ու սարերը չեն, դա մեր լեզուն է: Հայերն ավելի լավ գիտեն օտարի պատմությունը, անգամ անկողնում ռուսերեն են խոսում: Սակայն չգիտեն, թե ինչ մշակութային ու սուրբ բեռ են կրում իրենց ուսերին»,- երեկ հայտարարել է Ռ. Հախվերդյանը: