Հերքում են

02/06/2010

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամներ Վահան Շիրխանյանն ու Վարդան Խաչատրյանը խմբագրություն ուղարկած նամակով հերքել են մեր թերթում հրապարակված այն տեղեկությունը, որի համաձայն՝ ՍԴՀԿ ԿՎ նշված երկու անդամների միջեւ վերջին շրջանում հարաբերությունները սրվել են: «Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր աղբյուրները ստել են, իսկ ՍԴՀԿ-ում առկա մթնոլորտը մշտապես եղել եւ մնում է գործնական եւ ընկերային հիմքերի վրա»,- նշված է նրանց նամակում: Այդուհանդերձ, եւս մեկ անգամ նշենք, որ ըստ լավատեղյակ աղբյուրների, նրանց հարաբերություններում իսկապես որոշակի հակասություն կա, եւ դրա մասին հրապարակավ հերքումը նաեւ դրա վկայությունն է: