Առանց Ռուսաստանի չի՞ ստացվի

27/09/2005

«Ռուսաստանը ճանաչում է ԱՊՀ-ում ամերիկյան շահերի օրինականությունը,
սակայն ցանկանում է, որ դրանց իրագործման մեթոդները լինեն հասկանալի եւ
թափանցիկ»,- ըստ «ՌԻԱ-նովոստի» լրատվական գործակալության` երեքշաբթի օրը
ելույթ ունենալով Սթրաթֆորդի համալսարանում, հայտարարել է Ռուսաստանի
արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս նաեւ նշել է, որ այդ թեման
քննարկվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ
Բուշի` Վաշինգտոնում նախորդ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ: «Բոլորի
համար ակնհայտ է, որ ժողովրդավարական զարգացումը հետխորհրդային տարածքում
անհնար է առանց Ռուսաստանի եւ շրջանցելով Ռուսաստանը»,- ավելացրել է
Սերգեյ Լավրովը: