Հերքել է

31/05/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ հերքել է թուրք փորձագետ, Թուրքիայի միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն Սինան Օղանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու նպատակով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է նախապատրաստվում Սոչիում: «Մենք բազմիցս ասել ենք, որ Թուրքիայի հետ Ղարաբաղի հետ կապված որեւէ հարց չենք քննարկելու: Այդ իմաստով մենք նման հանդիպման հնարավորությունը նույնիսկ չենք դիտարկում»,- երեկ tert.am-ին ասել է Ա. Արզումանյանը: Ի դեպ, Սինան Օղանն ասել էր նաեւ, թե առայժմ չի հաջողվում համոզել Սերժ Սարգսյանին` մասնակցելու այդ հանդիպմանը: