Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հունիսի 1-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Դոնի Ռոստով, որտեղ ներկա է գտնվելու ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ամենամյա ձիարշավին: Ս. Սարգսյանը հանդիպումներ է ունենալու նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: