«Հայաստանը ուրախ կլինի, եթե Թուրքիան կարողանա համապատասխանել եվրոպական չափանիշներին»,- մայիսի 27-ին Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դա կնշանակի, որ մենք գործ կունենանք որակապես մեկ այլ` ավելի կանխատեսելի եւ կայուն երկրի հետ, որ դավանում է մեզ համար շատ հոգեհարազատ արժեքներ»,- նշել է Ս. Սարգսյանը: