Հակասություն նոր ՍԴՀԿ-ում

28/05/2010

Մեր տեղեկություններով՝ լուրջ հակասություն է ծավալվել ՍԴՀԿ անդամներ Վահան Շիրխանյանի ու Վարդան Խաչատրյանի միջեւ: Վ.Շիրխանյանը ՍԴՀԿ անդամ է դարձել 2008թ. մարտյան իրադարձություններից անմիջապես հետո, իսկ Վ.Խաչատրյանը` անցած տարվա աշնանը, երբ նրան հեռացրեցին «Ժառանգություն» կուսակցությունից: Եվ անցած աշնանը ՍԴՀԿ-ի պառակտումից հետո խոսակցություններ էին շրջանառվում, թե ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից անջատված թեւի ատենապետ կնշանակվի այս երկուսից որեւէ մեկը: Սակայն նրանց փոխարեն նշանակվեց Գեւորգ Պերկուպեկյանը, ով ատենապետ է դե յուրե: Իրականում այդ անջատված կուսակցության ստվերային համակարգողի համար պայքար են մղում Վ. Շիրխանյանը կամ Վ. Խաչատրյանը: Բանն այն է, որ արդեն ՍԴՀԿ արտասահմանյան կառույցներից ֆինանսական հոսքեր են լինում հայաստանյան կառույց: Բացի այդ, առաջիկա համապետական ընտրությունների շրջանակներում ֆինանսական հոսքեր են ակնկալվում նաեւ իշխանություններից, եւ Վ. Շիրխանյանը ցանկանում է ինքը վերահսկել այդ գումարների տեղաբաշխումը: