Ազատել են

28/05/2010

Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան հետ կապված ծառայողական քննության արդյունքում Չարենցավանի ոստիկանության պետ Նորիկ Հեբոյանը եւ բաժնի եւս երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այդ մասին երեկ ասել է ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա, Հեբոյանին ազատել են հինգ օր առաջ: Միաժամանակ, Ա. Սարգսյանը հերթական անգամ բացառել է Չարենցավանի ոստիկանությունում Խալաֆյանի սպանության վարկածը: Հիշեցնենք, որ Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ավելի վաղ կալանավորվել են Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը եւ նույն բաժանմունքի օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը: