Գնում է Անգլիա

28/05/2010

Մեր տեղեկություններով, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Վահե Գաբրիելյանի փոխարեն դեսպան է նշանակվելու ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Վ.Գաբրիելյանն արդեն ազատվել է պաշտոնից, եւ հիմա ընդամենը դեսպանի պաշտոնակատարն է: Նոր դեսպանի նշանակման մասին լուրերը, բնականաբար, պաշտոնապես դեռ չեն հաստատում: «Դեսպաններին նշանակում եւ ազատում է ՀՀ նախագահը, իսկ Վ. Գաբրիելյանի ազատման մասին հրաման չկա»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Նշենք, որ նույն աղբյուրների համաձայն, Վ Գաբրիելյանը աշխատանքի է անցնելու ՀՀ ԱԳՆ-ում: