Կացնահարել է

28/05/2010

Նախօրեին Ադրբեջանում սպանվել է իրանցի մի գործարար. նրան կացնահարել են: Միջադեպը տեղի է ունեցել Բաքու-Սումգայիթ մայրուղում: Իրանցի գործարար Նասիրի Փաշային կացնահարվել է իր իսկ աշխատակցի` 41-ամյա Թախիր Մամեդովի կողմից: Մամեդովն Իրանի գործարարին սպանելուց հետո վերջինիս այրել է: Ապշերոնի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մամեդովը ձերբակալվել է: