Չեն ճանաչում

26/05/2010

«Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացված «խորհրդարանական ընտրությունները»: Այս մասին ասված է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության տարածած հայտարարության մեջ: «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ դրա համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերում: Այն կոչ է անում շահագրգիռ բոլոր կողմերին ակտիվացնել ջանքերը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար` Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ: