Պայման է դրել

26/05/2010

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փուլը կլինի այն ժամանակ, երբ Ստեփանակերտում ծածանվի ադրբեջանական դրոշը»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` նշելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման ժամկետների մասին խոսելը բարդ է: Ըստ նրա` անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ հայ եւ ադրբեջանական համայնքների մասնակցությամբ, որոնք էլ կորոշեն Ղարաբաղի հետագա կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հունիսի սկզբին ԵԱՀԿ ՄԽ հետ հանդիպման ժամանակ քննարկելու է բանակցային գործընթացի հաջորդ քայլը` պայմանով, որ հայկական կողմը համաձայնի Մադրիդյան նորացված սկզբունքների հետ: