«Սարդարապատ» նախաձեռնության համակիր Ալեք Ենիգոմշյանի պնդմամբ` Եվրախորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 բանաձեւը «խայտառակ եւ խիստ վտանգավոր» է: Ըստ նրա` հիշյալ բանաձեւի ընդունման համար մեղավոր է հայկական պետական, խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաեւ՝ հայկական լոբբին: «Նշյալ բանաձեւի» նախ՝ Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի, եւ ապա՝ լիագումար նիստում հաստատվելու փաստը ապացույցն է այն խղճալի իրավիճակի, որում գտնվում են հայկական պետական եւ խորհրդարանական դիվանագիտությունն ու, այսպես կոչված, հայկական լոբբինգը»,- երեկ հայտարարել է նա: