«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է հանրության ուշադրությունը հրավիրել կանաչ տարածքներից զրկվող ու բետոնապատվող Ուսանողական այգու ճակատագրի վրա: Մոտակա 4 օրերի ընթացքում խմբի անդամները (հիմնականում՝ ուսանողներն ու երիտասարդները) կազմակերպելու են բացօթյա ֆոտոցուցահանդեսներ, որոնց համար հիմք են հանդիսացել ուսանողական այգին իր նախնական տեսքով պատկերող լուսանկարները: Լուսանկարները կախված կլինեն հենց երիտասարդների վրա, որոնք քայլելով Երեւանի փողոցներով` միաժամանակ կենդանի ցուցանմուշներ կդառնան: