Ներկայացրել են կառավարությանը

26/05/2010

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն անհանգստացած է հայաստանյան դեղորայքի շուկայում տիրող իրավիճակից: Հ/կ նախագահ Աբգար Եղոյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Հայաստան ներկրվող դեղերի տուփերի եւ ներդիրների մեծամասնության վրա բացակայում է հայերեն լեզվով տեղեկատվությունը: «Տուփերում առկա թերթիկը հիմնականում անգլերեն, մասամբ նաեւ ռուսերեն եւ վրացերեն լեզուներով է, ինչը մատչելի չէ շատ հիվանդների համար»,- ասել է Եղոյանը` հավելելով, թե հայերեն տեղեկատվության բացակայությունը լրջորեն կարող է վտանգել հիվանդների առողջությունը: Նա տեղեկացրել է, որ իրենք արդեն մշակել եւ ՀՀ կառավարություն են ներկայացրել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան նախագիծ, որն ընդունելուց հետո պետք է պարտադիր հայերեն մակնշվեն Հայաստան ներկրվող եւ երկրում արտադրվող դեղամիջոցները: