ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ անհեթեթություն է որակել շրջանառվող լուրերը, թե Հանրային հեռուստառադիոընկերությունը 5 մլն ԱՄՆ դոլար է յուրացրել: «Հեռուստաընկերությունը կոլխոզի պահեստ չէ, որ պակասուրդ արձանագրվի»,- ասել է նա` հավելելով, թե գիտի` որ կենտրոններում են պատրաստում նմանատիպ լուրերն ու հոդվածները: «Երբ սկսում ես հերքել կամ մեկնաբանել այդ լուրերը, փաստորեն, այդ կենտրոնների ջրաղացներին ջուր ես լցնում»,- ասել է Հարությունյանը: