Ուժի մեջ է

24/05/2010

«Եվրախորհրդարանի բանաձեւը, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերն «օկուպացված տարածքներից», թե՛ քաղաքական, թե՛ քարոզչական առումով մեզ համար անընդունելի է եւ մի շարք եզրակացությունների առիթ պետք է տա»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: Ըստ նրա` այդ բանաձեւում տեղ գտած ոչ հայանպաստ ձեւակերպումների մեղավորը հայկական դիվանագիտական կորպուսն է: «Հարկավոր է լուրջ պրոֆիլակտիկա անել դեսպանների շրջանում` բացատրելով նրանց ՀՀ մոտեցումները, որովհետեւ նրանցից շատերը չեն հասկանում իրենց առջեւ դրված խնդիրները: Հակառակ դեպքում` վատ աշխատող դեսպանները պետք է հեռացվեն աշխատանքից»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ապա Հ. Կարապետյանը հայտարարել է, թե նրա հրաժարականի պահանջը ուժի մեջ է: «Մենք չենք ասել, որ այլեւս չենք պահանջում ԱԳ նախարարի հրաժարականը»,- ասել է նա: