Առաջին գծում

21/05/2010

«Ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում Հայաստանը պարտություն կկրի»,- երեկ նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Մենք վստահ ենք մեր զինուժի եւ զինվորների մարտական պատրաստվածության մեջ»,- պնդել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիօղլուն` հակամարտության առաջին գիծ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների հետ կատարած այցելության ժամանակ: «Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները»,- ասել է նա` ավելացնելով, թե Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ վճռորոշ մարտին: