Ներողություն է խնդրել

21/05/2010

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից եւ ժողովրդից` 2009 թվականի իր հաշվետվության մեջ մի քարտեզ հրապարակելու համար, որում Լեռնային Ղարաբաղը նշված չէ որպես այդ երկրի մաս: «Արդեն երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ թույլ տրված սխալի մասին, ՎԶԵԲ-ի Բաքվի գրասենյակը այդ առնչությամբ կապվեց Ադրբեջանի կառավարության հետ: Հրապարակման ինտերնետային տարբերակը անմիջապես շտկվել է, իսկ թղթային օրինակները հանված են շրջանառությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ` ասված է ՎԶԵԲ-ի երեկ տարածած հաղորդագրությունում: