Վերացնում են

21/05/2010

Թբիլիսիում Իրանի դեսպան Մաջիդ Սամադզադե Սաբերը հայտարարել է, որ առաջիկայում Իրանի եւ Վրաստանի միջեւ կվերացվի վիզային ռեժիմը: Դեսպանի խոսքերով, երկու երկրների համապատասխան մարմինները տվել են իրենց համաձայնությունը, եւ Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքիի` առաջիկայում Վրաստան կատարելիք այցի ընթացքում վիզային ռեժիմի վերացման մասին փաստաթուղթ կստորագրվի: Ըստ Իրանի դեսպանի` Իրանի եւ Վրաստանի միջեւ քննարկումներ են ընթանում Բաթումում Իրանի հյուպատոսություն բացելու հարցի շուրջ: