Կբացեն, եթե

21/05/2010

Անկարան կբացի Կիպրոսի հետ սահմանը, եթե վերջ դրվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ հանրապետության շրջափակմանը: «Աշխարհը թուրք կիպրացիների դեմ բացում է երեք սահման` Կիրենայի եւ Ֆամագուստայի ծովային նավահանգիստները եւ Էրջան օդանավակայանը: Իսկ մենք մեր կողմից կբացենք բոլոր նավահանգիստները հույն կիպրացիների առաջ: Ես խոսք եմ տալիս»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: