Առայժմ չի գտնվում մի նախագիծ, որն արժանանա Երեւանի քաղաքապետարանի եւ Դեմիրճյան ընտանիքի հավանությանը: Ուղիղ 11 տարի է` Մաշտոցի պողոտայում մի ցուցանակ է տեղադրված, որը տեղեկացնում է, որ տվյալ տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը: Ընդ որում` այս ընթացքում մի քանի մրցույթ է հայտարարվել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, մրցութային աշխատանքները հավանության չեն արժանացել: «Այդ խնդիրը դեռեւս բաց է մնում մեզ մոտ: Համենայնդեպս, լուծումը մեր կողմից պահանջվող չափանիշներին չէր բավարարում՝ եւ կերպարի ստեղծման տեսակետից, եւ լուծումներով, եւ այլն»,- ասել է Ս. Դանիելյանը: Կ. Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը եւս ոչ մի աշխատանք չի հավանել: Իսկ թե երբ կհայտարարվի հերթական մրցույթը, դեռեւս պարզ չէ: Հիշեցնենք, որ դեռեւս 1999թ. ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երեւանի փողոցներից մեկը կոչել Կ. Դեմիրճյանի անունով եւ այնտեղ տեղադրել նրա արձանը: