Ցանկանում է վերսկսել

19/05/2010

Ճիշտ չեն բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցվել է: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` հավելելով, թե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ վերսկսել բոլոր սոցիալ-տնտեսական գործընթացները: