Համոզել են Ահմադինեջադին

17/05/2010

Բրազիլիայի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն իրանական ուրանը արտերկրում հարստացնելու վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել Թեհրանում 18 ժամ տեւած բանակցությունների արդյունքում: Որոշման մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը բանակցություններին մասնակցելու նպատակով գտնվում էր Թեհրանում:

Նշենք, որ նախօրեին Իրանի մայրաքաղաք են ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան: Նրանք բանակցություններ են վարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ, որի ընթացքում փորձել են համոզել նրան հրաժարվել Իրանի տարածքում ուրան հարստացնելու ծրագրերից:

Ընդ որում, Թուրքիան կարող է լինել այն երկրներից մեկը, որը ցածր հարստացված ուրանն Իրանից կտեղափոխի այն երկիր, որը կզբաղվի դրա հետագա հարստացմամբ: Միեւնույն ժամանակ, Թուրքիան կարող է դառնալ այն երկրներից մեկը, որտեղ կհարստացվի Իրանի ուրանը։