Մայիսի 17-ին, ժամը 00։40-ին, հիվանդանոցից Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել: Ըստ հաղորդման` մարմնի տարբեր մասերում ստացած կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1979թ. ծնված Քրիստինե Զ.-ն, 1977թ. ծնված Սամվել Թ.-ն եւ 1948թ. ծնված Մարգարիտ Թովմասյանը: Ստացած վնասվածքներից Մարգարիտ Թովմասյանը հիվանդանոցում մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00։10-ի սահմաններում, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, վերջիններիս դանակահարել է 1989թ. ծնված Արբակ Ն.-ն: Վերջինս ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: