Բաց նամակ

17/05/2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին

Ձեզ են դիմում Երեւանի Րաֆֆու 19 (Ջիվանի 2) շենքի բնակիչները։ Մեր շենքի եւ փողոցի միջեւ գտնվող կանաչ տարածքի վարձակալը կամ սեփականատերը շինարարություն է սկսում՝ վտանգելով թե՛ կանաչ տարածությունը, թե՛ ողջ թաղամասը սպասարկող խմելու ջրի խողովակաշարի անվտանգությունը (խողովակաշարը գտնվում է հենց այդ տարածքում)։ Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ օգնել պահպանել կանաչապատ տարածքը՝ կասեցնելով շինարարությունը։

Մի խումբ բնակիչներ