Ժամանակ չունե՞ն

27/09/2005

«Assa-Irada»-ի փոխանցմամբ` Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները չեն
հետեւելու Խանքենդիի (այսպես են ադրբեջանցիներն անվանում Ստեփանակերտը)
ընտրական տեղամասում սպասվող քվեարկությանը: Այդ ընտրատեղամասը ստեղծվել է
«Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին Ադրբեջանի հայ համայնքի
մասնակցությունն ապահովելու նպատակով»: Ադրբեջանը նույնիսկ դիմել էր
Եվրոպայի խորհրդին` վերոնշյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակները
ստանալու կոչով: Անդրադառնալով այս փաստին` Բաքվում Եվրոպայի խորհրդի
գրասենյակի ղեկավար Մաց Լինդբերգն ասել է, որ Եվրոպայի խորհուրդը չի կարող
հետեւել Խանքենդիի ընտրատարածքի քվեարկությանը, «ինչպես վերջին պահին
ԵԽ-ին է դիմել Ադրբեջանի ԿԸՀ-ն»: «Դրա համար բավարար ժամանակ չկա»,- նշել
է Լինդբերգը եւ ավելացրել, որ ԵԽ Բաքվի գրասենյակը կփորձի որոշակի
պատասխան տալ Ադրբեջանի ԿԸՀ կոչին: