Կրթաթոշակի մրցույթի վերջնաժամկետի երկարաձգում

12/05/2010

Հայ Կրթական Հիմնարկության հայտարարված 2010-2011թթ. ուսումնական տարվա համար կրթաթոշակների մրցույթի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ 2010թ. մայիսի 27-ը:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու եւ նպաստելու գերազանց առաջադիմությամբ եւ շնորհաշատ, եւ միեւնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի 2-րդ եւ բարձր կուրսերի ուսանողներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք բնակվում են Երեւանում եւ Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Արմավիր, Կոտայք, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ մարզերում, ինչպես նաեւ Ղարաբաղի բնակիչներին եւ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական առաջադիմության միջին նիշը առնվազն 4 (չորս) է: Առավելություն կտրվի հատուկ կարիքներ/հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, ազատամարտիկների եւ բազմազավակ (հինգ երեխա եւ ավելի) ընտանիքների ուսանողներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է. լրացնել Կրթաթոշակի հայտը եւ ներկայացնել այն Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամ` ՀՀ, ք. Երեւան, Ջրաշատ փ., տուն 35 հասցեով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2010թ. մայիսի 27-ը:

Հետաքրքրված անձանց համար կկազմակերպվեն ներածական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար, ինչպես նաեւ մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել ՔԶՀՀ` հետեւյալ հեռախոսահամարներով (374 10) 519027, 589535 կամ [email protected] էլ. փոստով: