Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (2011թ.)

12/05/2010

Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (Junior Faculty Development Program/JFDP) մրցույթը հովանավորում է ԱՄՆ-ի կառավարությունը` հանձինս ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժնի, եւ իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը (Ամերիկյան խորհուրդներ):

Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի եւ մի շարք ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար եւ հասարակական գիտությունների ասպարեզում հետեւյալ մասնագիտություններով` ամերիկաբանություն, ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, արվեստի կառավարում, բիզնեսի կառավարում, մշակութային անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, կրթության կառավարում, բնապահպանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, գրադարանավարություն, լեզվաբանություն, գրականություն, խաղաղություն/հակամարտությունների կարգավորում, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, պետական կառավարում, առողջապահության կառավարում, պետական քաղաքականություն, կրոնի ուսումնասիրում, հասարակական աշխատանք, սոցիոլոգիա, այլն:

Ծրագիրը մասնակիցներին խրախուսում է կապեր հաստատել ԱՄՆ-ի եւ Հայաստանի համալսարանների միջեւ` երկարատեւ համագործակցություն ստեղծելու նպատակով: JFDP ծրագրի մասնակիցները սերտ համագործակցում են ամերիկյան գործընկերների հետ`

– մշակելու ուսումնական ծրագրեր,

– ուսումնասիրելու դասավանդման նոր մեթոդներ,

– հավաքելու դասավանդման նորարարական նյութեր, ինչպես նաեւ

– իրազեկ դարձնելու ամերիկյան դասախոսներին եւ ուսանողներին իրենց երկրների կրթական համակարգին եւ մշակույթին:

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում JFDP մասնակիցները հաճախում են դասերի, մասնակցում են գիտաժողովների, ինչպես նաեւ հրավիրվում են ելույթներ ունենալու կամ համադասախոսելու համալսարաններում: Ծրագրի ավարտից հետո մասնակիցներին գիտական աստիճան չի շնորհվում: Ծրագրի բոլոր մասնակիցները պարտավորվում են վերադառնալ իրենց երկրները:

Յուրաքանչյուր JFDP մասնակից հունվարից մինչեւ մայիսի վերջը (հինգ ամիս) անցկացնում է ԱՄՆ-ում: Ամերիկյան խորհուրդները ծրագրի մասնակիցներին տեղավորում է ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարաններում, ինչպես նաեւ աջակցում է նրանց ԱՄՆ-ում գտնվելու ամբողջ ընթացքում: JFDP կրթաթոշակը տրամադրում է ճանապարհածախս, առողջության ապահովագրում, կրթաթոշակ (ապրելավարձ, առօրյա ծախսեր եւ այլն), միջոցներ մասնագիտական նյութերի եւ վերապատրաստման համար:

Կրթական եւ մշակութային գործերի բաժինը եւ Ամերիկյան խորհուրդները շարունակում են միջոցառումներ հովանավորել եւ իրականացնել JFDP շրջանավարտների համար նաեւ ԱՄՆ-ում ծրագիրն ավարտելուց հետո:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2010թ. հուլիսի 9-ն է:

JFDP-ի մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու եւ հայտերը վերցնելու համար խնդրում ենք դիմել Ամերիկյան խորհուրդների երեւանյան գրասենյակ:

http://www.edu.am/index. phpգtopMenu= 9&menu1=-1&menu2=9&id=3704գ=arm