Գալու է

11/05/2010

Մայիսի 12-ին Հայաստան է ժամանելու ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ԱԺ խմբակցությունների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՄԻՊ Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների, ՀՀ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: Մայիսի 13-ին ԱԺ-ում Չավուշօղլուն ասուլիս է հրավիրելու, իսկ մայիսի 14-ին Երեւանից մեկնելու է: