Առաջարկում է ջնջել

11/05/2010

ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը երեկվա ասուլիսում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ասելով. «Առաջարկում է Ռ. Քոչարյանի անունն ընդհանրապես հանել ՀՀ նախագահների ցուցակից, ինչպես վարվեց Ղրղզըստանը: Ռ. Քոչարյանն այն մարդն է, որն այս երկրին հասցրել է անվերականգնելի վնաս: Պետք է ջնջել Ռ. Քոչարյանին: Մոռացության պետք է տրվի: Մենք չունենք ուրիշ տարբերակ՝ նրա արածների դիմաց»: Ի դեպ, նա խոսել է նաեւ Քոչարյանի տանզանյան որսորդությունների մասին, որի լուսանկարները տպագրվել էին «ՀԺ»-ում: «Ես ինձ խնայում եմ եւ չեմ նայում այդ նկարները: Իր սովորության համաձայն` Քոչարյանը միշտ օրենքից դուրս է: Կարծում եմ` այդ որսն էլ է անօրինական»: